ՎՎարդուհի Հարությունյան

Սև ծովում քիմիական նյութեր տեղափոխող երկու լցանավ հարվածի է ենթարկվել

Սև ծովում քիմիական նյութեր տեղափոխող երկու լցանավ հարվածի է ենթարկվել

Սև ծովում՝ Ռումինիայի ափերի մոտ, քիմիական նյութեր տեղափոխող երկու լցանավ հարվածի է ենթարկվել: Մինչ այդ հաղորդագրություններ էին տարածվել, որ ռուսական անօդաչու թռչող սարքերը մտել են Ռումինիայի օդային տարածք:

Ռումինիայի իշխանությունները հայտնել են, որ ահազանգ են ստացել Սան Մարինոյի դրոշի ներքո նավարկող լցանավից: 12-հոգանոց անձնակազմի 7 անդամ անհետ կորած է:

Բուլղարիայի վարչապետ Ռումեն Ռադևը, ժամանելով Եվրամիության գագաթնաժողովին, հայտարարել է, որ ղեկավարների քննարկման թեմաներից մեկը կլինի Սև ծովում քաղաքացիական նավերին հարվածների մորատորիումը:

Ավելի վաղ Բուլղարիայի ափերի մոտ անօդաչուների հարվածների հետևանքով նավ էր խորտակվել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում