Թմրաշրջանառության դեպք է բացահայտվել․ առգրավվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանա, կան կալանավորվածներ

Թմրաշրջանառության դեպք է բացահայտվել․ առգրավվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանա, կան կալանավորվածներ

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները թմրանյութ իրացնելու վերաբերյալ ստացած օպերատիվ հերթական տեղեկությունն իրացրել են հոկտեմբերի 3-ին։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

«Ժամը 16։30-ին քրեական ոստիկանները մայրաքաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում ձերբակալել և վարչություն են տեղափոխել երկու հայ և երկու օտարերկրացի տղամարդու։

Նրանց վարած «Տոյոտա» և «Հյունդայի» մակնիշի մեքենաները, որոնցից մեկում իրավապահները նկատել էին թմրանյութի նմանվող զանգված, կնիքվել են պահպանվող հատուկ տարածքում։

Աբովյան քաղաքի բնակիչ 31-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է մոխրացած հետքերով ապակյա գլանակ։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հոկտեմբերի 5-ին, դատարանի որոշման հիման վրա, կատարվել են խուզարկություններ։ 31-ամյա տղամարդու վարած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է 300 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված, իսկ մայրաքաղաքի Խանջյան փողոցում գտնվող հոսթելում, որտեղ փաստացի բնակվում էր 37-ամյա օտարերկրացին, հայտնաբերվել են շուրջ 760 գրամ մարիխուանայով լցված 6 փաթեթ և էլեկտրական կշեռք։

Չորսն էլ կալանավորվել են։ Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում