Բրյուսելում տեղի են ունեցել բողոքի ցույցեր բյուջետային ծախսերը կրճատելու՝ կառավարության ծրագրի դեմ

Բրյուսելում տեղի են ունեցել բողոքի ցույցեր բյուջետային ծախսերը կրճատելու՝ կառավարության ծրագրի դեմ

Բրյուսելում շուրջ 30 հազար մարդ դուրս է եկել բողոքի ցույցի՝ ընդդեմ բյուջետային ծախսերը կրճատելու կառավարության ծրագրերի: Արհմիությունների կազմակերպած ակցիաներն ուղղված են միջոցների խիստ խնայողության դեմ, որը, մասնակիցների կարծիքով, կհանգեցնի կենսամակարդակի նվազմանը, առողջապահական ծախսերի կրճատմանը և հարկային բեռի աճին: Նրանց միացել են նաև այն ուսանողները, որոնք դեմ են կրթության ֆինանսավորման կրճատմանը և ուսման վարձի բարձրացմանը:

Լրատվամիջոցները գրում են, որ ցույցերը ոգեշնչված են այս շաբաթ Ֆրանսիայում տեղի ունեցած ցույցերից: Հարևան երկրում, այդ թվում՝ մայրաքաղաք Փարիզում, բողոքի ակցիաները շարունակվում են արդեն երկու շաբաթ։ Աշակերտներն ու ուսանողներն ընդվզում են ծանրաբեռնված դասացուցակների, ուսուցիչների պակասի և կրթության ոլորտում առկա այլ խնդիրների պատճառով:

Որոշ ակցիաներ ուղեկցվում են անկարգություններով և բախումներով: Ձերբակալվել է ավելի քան 6600 մարդ, որոնց մեծ մասն անչափահասներ են։ Դպրոցականների ակցիաներին միացել են նաև մանկավարժներն ու ծնողները։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում