Վանաձորում ազգային պարի միջոցով բարձրաձայնել են կանանց նկատմամբ բռնության կանխարգելման հարցը․ ՄԻՊ

Վանաձորում ազգային պարի միջոցով բարձրաձայնել են կանանց նկատմամբ բռնության կանխարգելման հարցը․ ՄԻՊ

Հոկտեմբերի 1-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման ղեկավար Զարինե Հովհաննիսյանը, Վանաձորի «Մոր և մանկան» պուրակում մասնակցել է «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված հանրային նախաձեռնությանը, հայտնում են պաշտպանի աշխատակազմից։

Նախաձեռնության նպատակն էր ազգային ավանդական պարի միջոցով ընդգծել կանանց փոխադարձ աջակցության, համերաշխության և համայնքային միասնության կարևորությունը, ինչպես նաև հանրության ուշադրությունը հրավիրել կանանց նկատմամբ բռնության կանխարգելման և բռնության ցանկացած դրսևորման նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունքի ձևավորման անհրաժեշտության վրա։

Միջոցառումը նաև հնարավորություն էր կարևորելու համայնքի ներգրավվածությունը կանանց իրավունքների պաշտպանության, փոխադարձ հարգանքի և աջակցության մշակույթի ամրապնդման գործում։

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է կանանց նկատմամբ բռնության բոլոր ձևերի կանխարգելումը, բռնության ենթարկված անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանությունը, ինչպես նաև հասարակությունում բռնության նկատմամբ զրոյական հանդուրժողականության մշակույթի ձևավորումը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում