Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։21-ին, Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բենյամին բնակավայրի 3-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է խոտի դեզ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։23-ին, մարվել՝ ժամը 18։25-ին։ Այրվել է պահեստավորված մոտ 400 հակ անասնակեր։
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տուն։










