Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և շնորհավորել նրան ծննդյան օրվա կապակցությամբ, հաղորդում է Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունը։
Ալիևը Պուտինին մաղթել է առողջություն, երկար կյանք և նոր հաջողություններ պետական գործունեության մեջ։ Զրույցի ընթացքում ղեկավարները նաև գոհունակություն են հայտնել ադրբեջանա-ռուսական հարաբերությունների զարգացման կապակցությամբ և մտքեր են փոխանակել երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարների վերաբերյալ։
Հոկտեմբերի 7-ին Պուտինը նշում է իր 74-ամյակը։ Նրան շնորհավորել են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովը, Սերբական Հանրապետության իշխող Անկախ սոցիալ-դեմոկրատների միության նախագահ Միլորադ Դոդիկը, Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը, Կիմ Չեն Ընը, Չինաստանի նախագահ Սի Ծինփինը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։










