Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը

Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը

Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։45-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի հին շուկայի մոտակայքում այրվում է անասնագոմ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ անասնագոմին կից այրվում են խորդանոց և խոտի դեզ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։25-ին, մարվել՝ 13։42-ին։ Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը։

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է մեկ տրակտոր:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում