Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ. վարչապետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Կոլումբիան խզել է դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ

Կոլումբիան խզել է դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ

Կոլումբիայի ղեկավարությունը որոշել է խզել դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետ՝ Թեհրանին մեղադրելով «միջազգային ահաբեկչական խմբավորումների և այլ նարկոտեռորիստական ​​կազմակերպությունների հետ ենթադրյալ կապերի համար»։

Բոգոտան կարծում է, որ Իրանի իշխանությունները ներգրավված են նաև «Մարդու իրավունքների խախտումների, Մերձավոր Արևելքում հակամարտությանը չմասնակցող երկրների վրա հարձակումների, Հորմուզի նեղուցի շրջափակման, ինչպես նաև Իրանի միջուկային ծրագրի մասշտաբների ստուգման ուղղությամբ Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության ջանքերին խոչընդոտելու մեջ»:

Կոլումբիայի արտաքին գործերի նախարարությունը նշում է, որ դիվանագիտական ​​հարաբերությունների խզումը չի ենթադրում հյուպատոսական կապերի խզում։

Օգոստոսին Աբելարդո դե լա Էսպրիելյան ստանձնեց Կոլումբիայի նախագահի պաշտոնը։ Քաղաքական գործիչը կողմ է Միացյալ Նահանգների հետ ռազմական համագործակցության ամրապնդմանը և մտադիր է քննարկել թմրակարտելների լաբորատորիաների դեմ հարվածներին ամերիկյան զինվորականների մասնակցության հնարավորությունը: Դե լա Էսպրիելյան նախատեսում է նաև վերականգնել Իսրայելի հետ հարաբերությունները, որոնք Գուստավո Պետրոյի կառավարությունը խզել էր 2024 թվականի մայիսին՝ Գազայի հատվածում հակամարտության ֆոնին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում