«Եդինայա Ռոսիա»-ն ՌԴ Պետդումայի ընտրություններում կանխատեսում է ձայների կեսից ավելին

«Եդինայա Ռոսիա»-ն ՌԴ Պետդումայի ընտրություններում կանխատեսում է ձայների կեսից ավելին

Ռուսաստանում ավարտվել է Պետդումայի ընտրության քվեարկությունը, որը տևել է երեք օր, հայտնում են ռուսական լրատվամիջոցները:

ՌԴ Պետդումայի ընտրությունում արձանագրությունների գրեթե 88 տոկոսի հաշվարկից հետո իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը ստացել է 57,87 տոկոս: Կոմունիստները՝ 13,84 տոկոս, լիբերալ-դեմոկրատները՝ 8,86 տոկոս, «Նոր մարդիկ» կուսակցությունը ՝ 7,94%, «Արդար Ռուսաստանը»՝ 4,95%:

«Եդինայա Ռոսիա» թեկնածուները նույնպես գլխավորում են 208 միամանդատ ընտրատարածքներում՝ 225-ից: Դրանից հետևում է, որ իշխանական կուսակցությունը խորհրդարանում կստանա ավելի քան 301 տեղ, որն անհրաժեշտ է սահմանադրական մեծամասնություն կազմելու համար։

Այս անգամ Ռուսաստանի խորհրդարանի եռօրյա ընտրությունն անցկացվել է են նաև Ուկրաինայի օկուպացված տարածքներում: Պատերազմի դեմ արտահայտվող միակ խոշոր կուսակցությանը՝ «Յաբլոկո»-ին, չեն գրանցել ընտրությանը մասնակցելու համար։

ԿԸՀ-ն նաև հայտնում է, որ այդ կուսակցությունն անցնում է ութերորդ գումարման Նովգորոդի շրջանային Դումա ՝ քվեաթերթիկների 96,86 տոկոսը մշակելուց հետո:

Պետդուման ունի 450 տեղ, դրանց կեսը բաշխվում է դաշնային ցուցակներով, կեսը՝ միամանդատ ընտրատարածքներում քվեարկության արդյունքներով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում