Պատգամավոր Բաբկեն Թունյանն այսօր Ազգային ժողովում անդրադառնալով ներդրումներին` նշել է, որ 2018 թ. հունվար-սեպտեմբերին օտարերկրյա ներդրումների հոսքերը կազմել են մինուս 441 մլն դրամ, այսինքն՝ ավելի շատ գնացել է, քան եկել, մինուս կես միլիարդ դրամ: 2019 թ. հունվար-սեպտեմբերին զուտ ներհոսքը կազմել է 128.3 միլիարդ դրամ՝ ՌԴ-ից մոտ 62 մլրդ դրամ, Գերմանիայից՝ 40 մլրդ դրամ, Իտալիայից՝ 26 մլրդ դրամ:










