ԱՄՆ-ն կարող է իր զորքերի մոտ կեսը դուրս բերել Եվրոպայից. NBC

ԱՄՆ-ն կարող է իր զորքերի մոտ կեսը դուրս բերել Եվրոպայից. NBC

Ըստ NBC News-ի՝ Պենտագոնը քննարկում է իր ամերիկյան զորքերի գրեթե կեսը Եվրոպայից դուրս բերելու հարցը: Եվրոպական երկրները կարող է լքել 25000-ից 40000 ամերիկացի զինծառայող: Եթե դա իրականացվի, ապա կլինի Եվրոպայում 80000-անոց ամերիկյան ռազմական ներկայության ամենանշանակալի կրճատումը Սառը պատերազմի ավարտից ի վեր:

Եվրոպայում ԱՄՆ ռազմական ներկայության արմատական ​​կրճատման ծրագիրը ներառում է նաև ինքնաթիռների, նավերի և զենքի դուրսբերում: Հեռուստաալիքը՝ հղում անելով ԱՄՆ պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյայի և երկու այլ պաշտոնյայի, հաղորդում է, որ դեռևս որոշումներ չեն կայացվել։

Կրճատումը, հավանաբար, կազդի Գերմանիայի, Իտալիայի և Իսպանիայի վրա: Այս երեք երկրում է տեղակայված Եվրոպայում ամերիկյան զորքերի մեծ մասը: Ընդ որում նրանց առաջնորդները հակամարտության մեջ են մտել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Իրանի դեմ պատերազմի պատճառով, հիշեցնում Է NBC News-ը:

Այս քայլը կարող է արմատապես փոխել ԱՄՆ-ի հարաբերությունները հիմնական դաշնակիցների հետ և ստիպել եվրոպական երկրներին նոր գործընկերություններ հաստատել՝ Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում պատերազմների պատճառով ստեղծված անկայունության ժամանակաշրջանում, նշում է պարբերականը։

Թրամփը և նրա օգնականները կարծում են, որ ԱՄՆ-ն պետք է կենտրոնանա Չինաստանի, Իրանի և Արևմտյան կիսագնդում թմրամիջոցների կարտելների սպառնալիքներին հակազդելու վրա։ Վերջին ամիսներին էլ Թրամփը կտրուկ քննադատել է եվրոպացի գործընկերներին՝ Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին միանալուց հրաժարվելու համար։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում