Տնտեսական զարգացման նոր հեռանկարները ԵՏՄ-ին միանալուց հետո

Տնտեսական զարգացման նոր հեռանկարները ԵՏՄ-ին միանալուց հետո

Հայաստանը արդեն Եվրասիական տնտեսական միության անդամ է:  Հանրության մի պատկառելի հատվածի համար այս նախադասությունը ոչինչ չասող տեղեկություն է: Դրան զուգահեռ` բավական շատ է ապատեղեկատվությունը, որի պարագայում օբյեկտիվ պատկերացում կազմել այդ կառույցի և մեր անդամակցության հնարավոր օգուտների կամ վնասների մասին գրեթե անհնար է դառնում:

Ի՞նչ է Եվրասիական տնտեսական միությունը, ի՞նչ է այն տալու մեզ` շարքային հայաստանցիներիս: Արդյո՞ք մեր կյանքն անդամակցությունից հետո ավելի է լավանալու, թե՞ սպասել հակառակը: Արդյո՞ք երկրի տնտեսության համար նոր հնարավորություններ են բացվելու, թե՞ առանց այն էլ լրջագույն խնդիրներ ունեցող մեր տնտեսությունը կանգնելու է նոր մարտահրավերների առաջ: Հարցեր, որոնք իրենց պատասխաններին են սպասում:  Ամենահիմնական փոփոխությունը մաքսային օրեսնդրության մեջ է, ուժը կորցրած կճանաչվի ՀՀ մաքսային օրենսգիրքը, հիմք կընդունվի ԵՏՄ հաստատածը:

Մինչև Հայաստանի միանալը Եվրասիական տնտեսական միությունը, բաց աղբյուրների համաձայն, ծածկում է 20 միլիոն քառակուսի կիլոմետր տարածք: Այդ միությունը մեկ միասնական շուկայի մեջ է ներառում 171 միլիոն մարդ և 3 տրիլիոն դոլարի համախառն ներքին արդյունք: Եվրասիական տնտեսական միությունը կազմավորելուց հետո այս երեք երկրներն արագորեն միմյանց հետ զարգացրել են տնտեսական հարաբերությունները` 33 տոկոսով մեծացրել են ապրանքաշրջանառությունը, միասնական արտահանումը 1-2 տարում հասել է 594 միլիարդ դոլարի: 

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում