ԱԱրամ Մարանդյան

Քաղցրաշենի մանկապարտեզում օձի հայտնվելու մասին լուրեր են տարածվել․ մանկապարտեզը 2 օր փակ կլինի

Քաղցրաշենի մանկապարտեզում օձի հայտնվելու մասին լուրեր են տարածվել․ մանկապարտեզը 2 օր փակ կլինի

Համացանցում այսօր տարածված՝ «Քաղցրաշեն բնակավայրի մանկապարտեզում օձ հայտնվելու և երեխաների ու աշխատակիցների տարհանման» վերաբերյալ լուրերի առնչությամբ տեղեկացնում ենք, որ երեխաների և աշխատակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով, համայնքապետարանի նախաձեռնությամբ և անվտանգության նկատառումներից ելնելով, մանկապարտեզը ժամանակավորապես փակ կլինի առաջիկա երկու օրերին։ Այս մասին հայտարարություն է տարածել Արտաշատի համայնքապետարանը։

«Այս ընթացքում համապատասխան մասնագետների և ծառայությունների կողմից կիրականացվեն տարածքի մանրակրկիտ զննություն և անհրաժեշտ կանխարգելիչ աշխատանքներ՝ երեխաների և աշխատակիցների լիարժեք անվտանգությունն ապահովելու համար։

Հորդորում ենք չանհանգստանալ․ երեխաների և աշխատակիցների կյանքին ու առողջությանը որևէ վտանգ չի սպառնում։ Իրավիճակը գտնվում է  համայնքի ղեկավարության և համապատասխան ծառայությունների մշտական ուշադրության ներքո։

Մանկապարտեզի աշխատանքը կվերսկսվի անհրաժեշտ աշխատանքների ավարտից և անվտանգության համապատասխան պայմանների ապահովումից հետո»,-նշվում է հաղորդագրության մեջ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում