ՄՄարո Թարվերդյան

CRRC-Armenia հետազոտական հիմնադրամը առաջին անգամ իրականացրել է Հայաստանում խտրականության վերաբերյալ համապետական ուսումնասիրություն

CRRC-Armenia հետազոտական հիմնադրամը առաջին անգամ իրականացրել է Հայաստանում խտրականության վերաբերյալ համապետական ուսումնասիրություն

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի և Դանիայի Մարդու իրավունքների ազգային հաստատությունների համագործակցության շրջանակում «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան» ((ՀՌԿԿ - Հայաստան - CRRC-Armenia) հետազոտական հիմնադրամը առաջին անգամ իրականացրել է Հայաստանում խտրականության վերաբերյալ համապետական ուսումնասիրություն

 

Սեպտեմբերի 11-ին Երևանի Սիրահարների այգում տեղի է ունեցել «Խտրականությունը Հայաստանում»` տվյալների եռօրյա բացօթյա ցուցահանդեսի պաշտոնական բացումը, որի շրջանակում ներկայացվել են Հայաստանում խտրականության ընկալումների, վերաբերմունքի և փորձառությունների վերաբերյալ համապետական ուսումնասիրության արդյունքները։
 

Ուսումնասիրությունն իրականացվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատության, Մարդու իրավունքների դանիական ինստիտուտի և «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն - Հայաստան» հետազոտական ​​հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում` Դանիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ։

 

Հետազոտությունը համադրում է քանակական և որակական մեթոդները։ Դրա շրջանակում 2025 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Հայաստանի ողջ տարածքում հարցում է անցկացվել 2200 չափահաս անձանց շրջանում, ինչպես նաև իրականացվել են խորքային հարցազրույցներ։
 

 

Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Մարդու իրավունքների դանիական ինստիտուտի Հարևան երկրների և Ասիայի դեպարտամենտի գլխավոր խորհրդական Նինա Նորդբերգը և «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն - Հայաստան» հետազոտական հիմնադրամի գործադիր տնօրեն Լիլիթ Եզեկյանը։

 

Իր խոսքում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորել է խտրականության վերաբերյալ համապետական տվյալների առկայությունը՝ որպես խտրականության դրսևորումների ու դրանց հիմքում ընկած խորքային պատճառների, իրավահավասարության և հակախտրականության ոլորտին առնչվող հանրային ընկալումների բացահայտման և դրանց հիման վրա իրավունքների պաշտպանության արդյունավետ մեխանիզմների ու քաղաքականությունների մշակման կարևոր հիմք։
 

 

Ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ հարցվածների 70.4%-ը Հայաստանում խտրականությունը համարում է լուրջ կամ որոշ չափով լուրջ խնդիր։ Միևնույն ժամանակ, վերջին հինգ տարիների ընթացքում խտրականության առնվազն մեկ դեպքի անձամբ բախվելու մասին հայտնել է հարցվածների 16.5%-ը։

Հատկանշական է, որ խտրականության անձնական փորձ ունեցած անձանց 92.3%-ը վերջին դեպքի մասին որևէ տեղ չի հայտնել, իսկ համապատասխան մարմիններին դիմել է ընդամենը 1.7%-ը։

 

Ուսումնասիրությունը վեր է հանում նաև հասարակության շրջանում տարբեր խմբերի նկատմամբ առկա կարծրատիպային մոտեցումները, ինչպես նաև անդրադառնում խտրականության դրսևորումներին աշխատանքային հարաբերություններում, առողջապահության և կրթության ոլորտներում, ընտանիքում և համայնքում, հանրային ու առցանց տարածքներում։

 

Առանձին ուշադրություն է դարձվել կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց, ազգային փոքրամասնությունների, միգրանտների և փախստականների, ԼԳԲՏՔ+ անձանց և այլ խմբերի նկատմամբ խտրականության ընկալումներին ու դրսևորումներին, ինչպես նաև բազմակի և փոխհատվող խտրականությանը։

 

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է խտրականության կանխարգելման, հավասարության ապահովման և իրավունքների պաշտպանության արդյունավետ մեխանիզմների ամրապնդման ուղղությամբ պետական մարմինների, քաղաքացիական հասարակության, միջազգային գործընկերների և փորձագիտական համայնքի շարունակական համագործակցությունը։

 

Բացման արարողությանը հաջորդել է ցուցահանդեսի ուղեկցվող շրջայցը, որի ընթացքում մասնակիցներին ներկայացվել են ուսումնասիրության առանցքային տվյալները, եզրահանգումները և հետազոտության ընթացքում արձանագրված` մարդկանց փորձառությունները։
 

 

Միջոցառմանը մասնակցել են Ազգային ժողովի պատգամավորներ, գործադիր իշխանության և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, դեսպաններ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և փորձագիտական համայնքի ներկայացուցիչներ։

 

«Խտրականությունը Հայաստանում» տվյալների բացօթյա ցուցահանդեսը Սիրահարների այգում բաց կլինի երեք օր։

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում