ՔՔրիստինե Ոսկանյան

Փյունիկ գյուղում գտնվող ճամբարի խոհանոցը չի գործի

Փյունիկ գյուղում գտնվող ճամբարի խոհանոցը չի գործի

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղին պատկանող ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը (Կոտայքի մարզ, գ․ Փյունիկ): Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:

 

Ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ պահանջները, մասնավորապես՝ խոհանոցի պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, հնարավոր չի եղել դրանք հեշտորեն ախտահանել։

 

Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում