ՄՄարիամ Մխիթարյան

Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը վերադառնում են Մեծ Բրիտանիա. BBC

Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը վերադառնում են Մեծ Բրիտանիա. BBC

BBC-ի տվյալներով՝ Սասեքսի դուքսն ու դքսուհին պլանավորում են վերադառնալ Մեծ Բրիտանիա՝ վեց տարի անց այն բանից հետո, երբ հրաժարվեցին թագավորական պարտականություններից և տեղափոխվեցին Միացյալ Նահանգներ։

Այս մասին առաջինը հայտնել են Daily Telegraph և Sun թերթերը։ Նրանց տվյալներով՝ արքայազն Հարրին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, մտադիր են Կալիֆոռնիայից Մեծ Բրիտանիա տեղափոխվել օգոստոսի վերջին: Նրանք կմնան ոչ թե թագավորական պալատում, այլ՝ Լոնդոնից դուրս գտնվող մասնավոր վայրում:

Նրանց երեխաները՝ յոթամյա արքայազն Արչին և հնգամյա արքայադուստր Լիլիբեթը, սեպտեմբերին ուսումը կսկսեն բրիտանական դպրոցում։

BBC News-ը հաղորդում է, որ Չարլզ III թագավորը կիրակի է տեղեկացել է որդու ընտանիքի տեղափոխման ծրագրերի մասին և ուրախ է, որ հնարավորություն կունենա հաճախ տեսնել  արքայազնի ընտանիքին։ Ներկայումս արքայազն Հարրին կամ Մեգանը թագավորական ընտանիքի անդամների պարտականություններին վերադառնալու ծրագրեր չունեն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում