ՄՄարո Թարվերդյան

ԲԸՏՄ միջամտությամբ Քարի լճի տարածքը մաքրվել է աղբից

ԲԸՏՄ միջամտությամբ Քարի լճի տարածքը մաքրվել է աղբից

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում Արագած լեռան լանջին գտնվող Քարի լճին հարակից տարածքում աղբի կուտակումների վերաբերյալ հրապարակումների հիմքով օգոստոսի 15-ին հարուցվել էր վարչական վարույթ։ Այս մասին տեղեկացնում են ԲԸՏՄ-ից:

 

Վարույթի շրջանակում ԲԸՏՄ-ի նախաձեռնությամբ «Աշտարակի աղբահանության և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի հետ քննարկվել է տարածքում աղբահանության կազմակերպման հարցը, ինչի արդյունքում համայնքի կողմից իրականացվել են սանիտարական մաքրման աշխատանքներ։

 

Հաշվի առնելով Քարի լճի՝ որպես զբոսաշրջային և մարդաշատ գոտու առանձնահատկությունը՝ Տեսչական մարմինը համայնքին առաջարկել է տարածքում տեղադրել անհրաժեշտ քանակությամբ աղբամաններ, ինչպես նաև պարբերաբար կազմակերպել աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքներ՝ տարածքի պատշաճ սանիտարական վիճակն ապահովելու և աղբի նոր կուտակումները կանխելու նպատակով։

 

Ներկայում Քարի լճի շրջակայքը մաքրված է և պատշաճ սանիտարական վիճակում է։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում