ԱԱրևիկ Աբելյան

Ադրբեջանի խորհրդարանն արձակվեց

Ադրբեջանի խորհրդարանն արձակվեց

Ադրբեջանի Միլի մեջլիսը հայտարարել Է ինքնարձակման մասին: Որոշումը կայացվել է այսօր տեղի ունեցած հատուկ նիստում՝ խորհրդարանականների քվեարկությամբ: Օրենսդիր մարմնի ինքնարձակումից հետո արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման որոշումը պետք է ընդունի Ադրբեջանի նախագահը:

Ավելի վաղ իշխող կուսակցությունը հանդես էր եկել Միլի մեջլիսի ինքնարձակման նախաձեռնությամբ: Կուսակցության փոխնախագահ Ալի Ահմեդովը հայտարարել էր, որ այդ որոշումն ընդունվել է պետության ղեկավարի՝ բարեփոխումների ու կադրային վերադասավորումների քաղաքականությանն աջակցելու նպատակով:

Ադրբեջանի խորհրդարանը բաղկացած Է 125 պատգամավորից, պատգամավորական մանդատների մեծամասնությունը պատկանում Է կառավարող կուսակցությանը: Երկրում հերթական խորհրդարանական ընտրությունները պետք Է կայանային 2020 թվականի նոյեմբերին:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում