Հայաստանը ԱՊՀ «աշխատավարձի» վարկանիշային աղյուսակում, 2019 թվականի երրորդ եռամսյակի դրությամբ, զբաղեցնում է 5-րդ տեղը :
Համաձայն ԱՊՀ վիճակագրության կոմիտեի՝ Հայաստանում միջին աշխատավարձը, հաշվետու ժամանակահատվածում, կազմել է 385 ԱՄՆ դոլար երկրորդ եռամսյակի համեմատ (ավելացել է 15 դոլարով):
Ադրբեջանը հետ է մնում Հայաստանից 10 դոլարով (աճը՝ 25 դոլար): ԱՊՀ երեք առաջատարները մնացել են անփոփոխ.
Ռուսաստանը՝ 705 դոլար (2019 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ 45 դոլար նվազում):Բելառուսը ՝ 545 դոլար (30 դոլար ավելացում): Երրորդ տեղում Ղազախստանը՝495 դոլար (աճը 5 դոլար):
Ուկրաինայում միջին աշխատավարձը կազմել է 435 դոլար (աճը՝ 40 դոլար), Մոլդովայում ՝ 415 (աճը ՝ 5 դոլար):
Աշխատավարձի առումով ԱՊՀ ամենաաղքատը Կենտրոնական Ասիայի հանրապետություններն են: Ուզբեկստանում միջին աշխատավարձը 270 դոլար է (20 դոլարով ավելացում), Ղրղզստանում ՝ 240 (անփոփոխ) և Տաջիկստանում ՝ 135 դոլար (5 դոլար նվազում):










