ԼԼիլիթ Գասպարյան

«Սիմենսը» կուսումնասիրի Հայաստանի հետ համագործակցության հնարավորությունները

«Սիմենսը» կուսումնասիրի Հայաստանի հետ համագործակցության հնարավորությունները

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է խոշորագույն տեխնոլոգիական ընկերություններից մեկի՝ «Սիմենսի» նախագահ և գործադիր տնօրեն Ջո Կասերի հետ։

Զրուցակիցները քննարկել են նորագույն տեխնոլոգիաների, արհեստական բանականության, ինչպես նաև էլեկտրաէներգիայի կառավարման ոլորտներում համատեղ ծրագրեր իրականացնելու հեռանկարները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ ոլորտներում լայն գործակցության հնարավորություններն ուսումնասիրելու նպատակով առաջիկայում աշխատանքային խմբեր ձևավորել։

Անդրադարձ է կատարվել նաև կրթական, գիտահետազոտական ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանն ու փորձի փոխանակմանը, նաև դիտարկվել են Հայաստանում նորագույն տեխնոլոգիաների և գիտության զարգացմանն ուղղված՝ ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնության շրջանակում համագործակցության հնարավորությունները։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում