ԼԼիլիթ Սեդրակյան

Շրջակա միջավայրին հասցվել է մոտ 12 մլն դրամի վնաս

Շրջակա միջավայրին հասցվել է մոտ 12 մլն դրամի վնաս

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է իրավախախտման 58 դեպք, որից 40 դեպքով  հաշվարկվել է շրջակա միջավայրին 12.001.580 դրամի չափով հասցված վնաս, 12 դեպքով նշանակվել 1.050.000 դրամի վարչական տուգանք։

Բուսական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրվել է 40 դեպք, որոնցով հաշվարկվել է շրջակա միջավայրին 8.724.080 դրամի չափով հասցված վնաս, 3 դեպքով նշանակվել է 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով իրականացվել է վերահաշվարկ 10.800 դրամի չափով։

Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական եռամսյակային հարկային հաշվարկները սահմանված ժամկետում չներկայացնելու համար արձանագրված իրավախախտման 2 դեպքով նշանակվել է 100.000 դրամի չափով վարչական տուգանք։

ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 1 գործ (50.000 դրամի չափով վարչական տուգանք)։

Նշված ժամանակահատվածում պետական բյուջե է մուտքագրվել 1.218.000 դրամ: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում