ՄՄարո Թարվերդյան

Միջին նորոգման աշխատանքներ՝ Արծվաբերդ-Չինարի հանրապետական նշանակության ճանապարհին

Միջին նորոգման աշխատանքներ՝ Արծվաբերդ-Չինարի հանրապետական նշանակության ճանապարհին

Մեկնարկել է Հ-64 /Հ-36/ (Բերդ)-Արծվաբերդ-Չինարի հանրապետական նշանակության ճանապարհի կմ9+589+կմ14+160 հատվածի միջին նորոգումը։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

 

Մոտ 4.6 կմ երկարությամբ նորոգվող ճանապարհին նախատեսված են գոյություն ունեցող ծածկի մասնակի ֆրեզման, փոսային հիմքով նորոգման, հարթեցնող շերտի տեղադրման և այլ աշխատանքներ։ Այս ամենն ավարտելուց հետո միջին նորոգման շրջանակում կտեղադրվի ասֆալտբետոնե վերին շերտ, ճանապարհը կգծանշվի, կկահավորվի։ Նշված ճանապարհին իրականացվում են ասֆալտբետոնե ծածկի տեղադրման նախապատրաստական աշխատանքներ։

 

Միջին նորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։
 
 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում