Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԼԼուսինե Մուրադյան

ԱԺ-ում բանավեճ՝ Հայ Առաքելական Եկեղեցու և Գարեգին Բ-ի շուրջ

ԱԺ-ում բանավեճ՝ Հայ Առաքելական Եկեղեցու և Գարեգին Բ-ի շուրջ

Ես Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ եմ, իմ աղջիկները կնքվել են Սուրբ Սարգիս եկեղեցում, ես ամուսնացել եմ ՀԱԵ-ում, և իմ դավանանքն ասում է, որ Վեհափառը չի կարող կուսակրոնության երդումը դրժած լինել: Իսկ ձեր կրոնում ինչպե՞ս է: Ձեզ մոտ Վեհափառը կարող է զավակ ունենա՞լ: Այդ մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը՝ անդրադառնալով ընդդիմադիրների այն դիտարկմանը, թե կրոնական տարբերություն կա ԱԺ իշխող ուժի և ընդդիմության միջև:

«Այսինքն՝ եթե դուք Գրիգոր Լուսավորչի օրինակն եք բերում, հաստատում եք, որ Կտրիճ Ներսիսյանը զավակ ունի, և դա ձեզ համար ընդունելի է»,- ասաց պատգամավորը, որից հետո ընդդիմադիրները, ի նշան բողոքի, որ Սոնա Ղազարյանը Գարեգին Բ-ին ավազանի անունով է դիմում, սկսեցին հարվածել սեղաններին:

Հաջորդ ելույթը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանինն էր, և երբ նա Գարեգին Բ-ին կոչեց Վեհափառ, Ամենայն Հայոց կաթողիկոս, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները սկսեցին հարվածել սեղաններին, իսկ ընդդիմադիրները սկսեցին ծափ տալ:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի՝ օգոստոսի 11-ի նիստին ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը հորդորել էր ընդդիմադիրներին այդ կերպ չընդհատել ելույթ ունեցողներին, հակառակ դեպքում նույնատիպ արձագանք կստանան:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում