ՄՄարիամ Մխիթարյան

Կոլումբիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, կան զոհեր

Կոլումբիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, կան զոհեր

7,4 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Կոլումբիայի արևմտյան հատվածում։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է մոտ 100 կմ խորությամբ։ Ավելի ուշ գրանցվել են 2,8 և 4,8 մագնիտուդով հետցնցումներ։

Ըստ վերջին տեղեկությունների՝ Կալի քաղաքում զոհվել է առնվազն 22 մարդ, իսկ մի քանի տասնյակ շենքեր փլուզվել են։ Տեղական իշխանությունները հայտնել են, որ փլատակներում կարող են մարդիկ լինել։ 

Կոլումբիայի մայրաքաղաքից բացի, ցնցումները զգացվել են նաև երկրի կենտրոնական և արևմտյան մասերի մյուս քաղաքներում, ինչպես նաև Էկվադորում: Կոլումբիայի քաղաքացիական ավիացիայի վարչությունը հայտնել է, որ վնասների պատճառով փակվել է մի քանի տարածաշրջանային օդանավակայան։

ԶԼՄ-ները հիշեցնում են, որ Կոլումբիայի երկրաշարժը հաջորդել է հունիսի վերջին Վենեսուելայում գրանցված երկու իրար հաջորդած՝ 7,2 և 7,5 մագնիտուդով ցնցումներին։ Դրանց հետևանքով ավերվել են հարյուրավոր շենքեր և զոհվել ավելի քան 5000 մարդ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում