ՎՎարդուհի Հարությունյան

Միացյալ Նահանգներն ակնկալում է առաջիկա օրերին Իրանի հետ համաձայնագիր կնքել. Բեսենթ

Միացյալ Նահանգներն ակնկալում է առաջիկա օրերին Իրանի հետ համաձայնագիր կնքել. Բեսենթ

Միացյալ Նահանգներն ակնկալում է առաջիկա օրերին Իրանի հետ համաձայնագիր կնքել՝ հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։

Նրա խոսքով՝ Վաշինգտոնը հույս ունի, որ Թեհրանի հետ պայմանավորվածություններ ձեռք կբերվեն մոտ ժամանակներս: Բեսենթը նաև վստահեցրել է, որ գործարքի կնքումը թույլ կտա նվազեցնել գները և սկիզբ տալ հետագա առաջընթացին։

Ավելի վաղ լրագրողների հետ զրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նավթի գինը շուտով ավելի կնվազի, երբ պատերազմն ավարտվի, քանի որ, ըստ ԱՄՆ նախագահի, Իրանը չի կարող երկար դիմանալ:   

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում