ԱԱննա Զախարյան

Ներդրումներ, նոր աշխատատեղեր և մաքսային արտոնություն․ կառավարության նոր որոշումը

Ներդրումներ, նոր աշխատատեղեր և մաքսային արտոնություն․ կառավարության նոր որոշումը

Կառավարության որոշմամբ «Յունիվերսալ քլոզրս» ՓԲԸ կօգտվի գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել ալյումինե կափարիչների արտադրության համար՝ իրականացնելով ընդհանուր շուրջ 2․6 մլրդ դրամի ներդրում։ Ներկայումս առկա է 30 աշխատատեղ՝ 500 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։

Այս մասին հայտնում են Կառավարությունից։

Ներդրումային ծրագրի շրջանակներում, մինչև 2027 թ. ընկած ժամանակահատվածում, նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 40-ի՝ 667 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 2․6 մլրդ դրամ:

Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 133․3 մլն դրամ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում