ՆՆարե Ոսկանյան

Կառավարությունը կավելացնի գիտությանը տրամադրվող գումարները

Կառավարությունը կավելացնի գիտությանը տրամադրվող գումարները

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր ՖԲ էջում գրել է. «հաշվի առնելով Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանի հետ վերջին շրջանի մի շարք աշխատանքային քննարկումները, ԱԺ պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի ու Հովհաննես Հովհաննիսյանի առաջարկները, ինչպես նաև գիտական հանրության դիմումները, կառավարությունը կավելացնի գիտությանը տրամադրվող գումարները:

Այսպես՝ 2020թ․ բյուջեից հավելյալ ֆինանսավորման ներգրավման, ինչպես նաև նախարարությանը հատկացվելիք միջոցների վերաբաշխման ճանապարհով գիտության  ֆինանսավորումը ավելանալու է 1 մլրդ 351 մլն դրամով:

Լրացուցիչ միջոցները հիմնականում կուղղվեն արհեստական բանականության ու տվյալագիտության, կենսատեխնոլոգիաների, ռոբոտատեխնիկայի ոլորտներին»:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում