ՎՎարդուհի Հարությունյան

Իրանի շուրջ հակամարտության կարգավորումից հետո նավթի և բենզինի գները կտրուկ կնվազեն. Թրամփ

Իրանի շուրջ հակամարտության կարգավորումից հետո նավթի և բենզինի գները կտրուկ կնվազեն. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Լաս Վեգասում կայացած հավաքի ժամանակ հայտարարել է, որ օրեր առաջ նախատեսում էր լայնածավալ հարվածներ հասցնել Իրանին, սակայն Թեհրանը խնդրել է չգնալ այդ քայլին:

«Մենք պատրաստ էինք Երկրորդ աշխարհամարտից ի վեր ամենախոշոր հարձակմանը, բայց նրանք զանգահարեցին ինձ և ասացին. «Խնդրում ենք՝ մի արեք դա, եկեք խոսենք»»,- ասել է Թրամփը՝ կրկնելով՝ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ։

Նա հավելել է՝ նախընտրում է համաձայնության հասնել, քանի որ չի ցանկանում մարդկանց սպանել: ԱՄՆ նախագահը նաև վստահեցրել է, որ Իրանի շուրջ հակամարտության կարգավորումից հետո նավթի և բենզինի գները կտրուկ կնվազեն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում