ՄՄայա Խաչատրյան

Իտալական 30 ընկերություն կծանոթանա Հայաստանի ներդրումային պայմաններին

Իտալական 30 ընկերություն կծանոթանա Հայաստանի ներդրումային պայմաններին

Իտալական 30 ընկերության ներկայացուցիչներ մտադիր են գալ Հայաստան՝ ծանոթանալու ներդրումային պայմաններին: Հայաստանում Իտալիայի դեսպան Վինչենցո Դել Մոնակոն վստահ է՝ առաջիկայում կարող են իրականացվել հայ-իտալական համատեղ բիզնես ծրագրեր: Ըստ նրա՝ այս առումով տպավորիչ էին Միլանի բիզնես ֆորումին իտալացի ներդրողների մասնակցությունն ու ակտիվությունը:

Հայաստանում իտալիայի դեսպան Վինչենցո Դել Մոնակոն ասում է. «Վարչապետ Փաշինյանի այցն Իտալիա մեծ հաջողություն ունեցավ: Շատ պարզ և ջերմ գործնական միջավայրում վարչապետը ներկայացրեց Հայաստանի տնտեսական ցուցանիշները, գործարարության ոլորտում հիմնարար փոփոխություններն ու հնարավորությունները: Շուտով մենք Հայաստանում հանդես կգանք ձեռնարկատիրական նոր առաքելություններով»:


Իտալիան Եվրամիությունում Հայաստանի երկրորդ խոշոր առևտրային գործընկերն է: Երկրների միջև առևտրաշրջանառությունն այս պահին 250 միլիոն դոլար է: Հայ-իտալական տնտեսական օրակարգը լրացնելու մասին հայտարարվեց Լոմբարդիա նահանգում, որն ապահովում է Իտալիայի ՀՆԱ-ի 22 տոկոսը: Խոսքն ավելի քան 300 միլիարդ եվրոյի մասին է:
 

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ պոտենցիալն անհամեմատ մեծ է, աճի տեմպերն են կարևոր՝ 30-40 տոկոսով տարեկան, բիզնեսը ծանոթանում է, շուկաները բաց են դառնում երկրների արտադրանքը ներկայացնելու հարցում:

Թե կոնկրետ ինչ նախագծերի մասին է խոսքը, Իտալիայում Հայաստանի դեսպանն ու էկոնոմիկայի նախարարը դեռևս չեն բացահայտում, միայն հիշեցնում են վերջին մեկ ամսվա ընթացքում իրականացված՝ իտալական կապիտալով երեք ներդրումային ծրագրերը: Օտարերկրյա ներդրումների համար գրավիչ կարող են լինել նաև բանկային, զբոսաշրջության, գյուղատնտեսության, վերականգնվող էներգետիկայի, տեքստիլ արդյունաբերության ոլորտները:

Հայաստանում իտալիայի դեսպան Վինչենցո Դել Մոնակոն նշում է. «Վերջին 20 օրվա ընթացքում Հայաստանում բացել ենք 3 համատեղ վենչուրային կազմակերպություն՝ ինտերնետ ծառայությունների տրամադրման, կերամիկայի արտադության, նաև տեքստիլի ոլորտում: Արդեն աշխատում ենք նոր նախագծերի վրա»:

Էկոնոմիկայի նախարարի խոսքով՝ մեծ հեռանկար կարող են ունենալ գյուղատնտեսության և տուրիզմի համադրմամբ հայ-իտալական նախագծերը: Գյուղատնտեսության մեջ բարձր տեխնոլոգիաների կիրառության փորձով ևս Իտալիան առաջատարներից է:

Իտալիան բարձր մակարդակով հաստատեց՝ պատրաստ է Եվրասիական շուկա ունեցող Հայաստանի հետ զարգացնել տնտեսական օրակարգը: Հայաստանի պաշտոնակցին դիմավորելու համար Իտալիայի վարչապետ Կոնտեն նախատեսվածից ավելի վաղ էր իջել աշխատասենյակից՝ այդպիսով ընդգծելով իր երկրի վերաբերմունքը:

Հայկական կղզում այժմ հաշվում են պատճառված վնասի չափը: Պատգամավորների պալատը կոչ է արել իտալական կառավարությանը՝ արխիվային, պատմական, մշակութային ժառանգությանը հասցված վնասը վերականգնելուց բացի՝ ձեռք մեկնել նաև 300-ամյա Սուրբ Ղազարին՝ վերացնելու ջրհեղեղի հետքերը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում