ՎՎարդուհի Բալյան

Վարչապետը ծանոթացել է «Ամբեր կապիտալ» ընկերության ներդրումային ծրագրերին

Վարչապետը ծանոթացել է «Ամբեր կապիտալ» ընկերության ներդրումային ծրագրերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «Ամբեր կապիտալ» ընկերության տնօրեններ Կամիլիո Ազուզին և Անուշավան Սիմոնյանին: «Ամբեր կապիտալը» Հայաստանում առաջին մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդի հիմնադիրն է:

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ գործակցության զարգացմանը վերաբերող հարցեր: «Ամբեր կապիտալ» ընկերության ղեկավարները վարչապետին են ներկայացրել ֆոնդի գործունեության համար հետաքրքրական ոլորտները, ներդրումային ծրագրերը և ներդրումների ծավալները: Նրանք ընկերության հետաքրքրվածությունն են հայտնել ՀՀ կապիտալի շուկայում գործունեություն ծավալելու առնչությամբ:

Վարչապետը ողջունել է ընկերության ներդրումային հետաքրքրությունները ՀՀ կապիտալի շուկայում գործունեություն ծավալելու հարցում և Կառավարության անունից փոխգործակցության պատրաստակամություն հայտնել: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Կառավարության քաղաքական դիրքորոշումը տնտեսական դաշտի ազատ հասանելիության և հավասար հնարավորությունների ապահովումն է, և գործադիրը հետևողական առաջ է շարժվում այս ճանապարհով:

Վարչապետը կարևորել է ներդրումային ֆոնդի գործունեությունը տնտեսական որակական փոփոխություններ բերող ծրագրերի իրականացման և Հայաստանում կորպորատիվ կառավարման մշակույթի զարգացման համատեքստում:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում