ՀՀայկարամ Նահապետյան

Ավստրիայի ՊՆ պատվիրակությունը հանդիպումներ է անցկացրել Հայաստանում

Ավստրիայի ՊՆ պատվիրակությունը հանդիպումներ է անցկացրել Հայաստանում

Հայաստան-ԵԱՀԿ համագործակցության ծրագրի շրջանակում  ՀՀ պաշտպանության նախարարության մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոն է այցելել Ավստրիայի պաշտպանության նախարարության պատվիրակությունը:

Այցի հիմնական նպատակն էր տեղում ծանոթանալ ՀՀ պաշտպանության նախարարության թեժ գծի տեխնիկական և հետազոտական հնարավորություններին, ինչպես նաև գնահատել թեժ գծի օպերատորների վերապատրաստման կարիքները՝ նախնական դասընթացի և քննարկումների միջոցով: Քարտեզագրված կարիքների հիման վրա կմշակվի ՀՀ պաշտպանության նախարարության ՄԻԲԿ զարգացման նպատակային ծրագիր` «Հետազոտություններ և մեթոդաբանություն» և «Կրթություն և վերապատրաստումներ» հիմնական ուղղություններով:

Հայաստան-ԵԱՀԿ համագործակցության ծրագրի ընդհանուր նպատակն է ամրապնդել ժողովրդավարական վերահսկողությունն անվտանգության ոլորտի նկատմամբ: Ավստրիայի  պաշտպանության դաշնային նախարարությունը ծրագրի գործընկերներից մեկն է և պատրաստակամ է աջակցել ՀՀ պաշտպանության նախարարության թեժ գծի կարողությունների զարգացմանը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում