Կալասը ներկայացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մանրամասները

Կալասը ներկայացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մանրամասները

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասն անդրադարձել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթին, նշել՝ այն այս չորս տարվա ընթացքում «ամենամեծն է»:

«Այն նախատեսում է արմատական միջոցներ, որոնք ուղղված են Մոսկվայի ֆինանսական համակարգի, նրա ռազմաարդյունաբերական համալիրի և էներգետիկ հատվածի դեմ, որոնք աջակցում են Ռուսաստանի ռազմական տնտեսությանը»,- X-ի իր էջում գրել է Կալասը, հավելել՝ պատժամիջոցներն այսքանով չեն ավարտվում։

«Մենք արդեն աշխատում ենք հաջորդ քայլերի վրա: ԵՄ-ն պետք է պատրաստ լինի արձագանքել Ռուսաստանի կողմից ցանկացած հետագա էսկալացիայի»,- նշել է դիվանագետը։

Նրա խոսքով՝ պատժամիջոցները վերաբերում են հարյուրից ավելի բանկերի և կրիպտոընկերությունների, ստվերային նավատորմի ավելի քան 40 նավի և Ռուսաստանում ու Բելառուսում նավթավերամշակման մի քանի գործարանի: Բացի դրանից՝ պատժամիջոցների տակ է հայտնվել ռազմարդյունաբերական համալիրի ավելի քան 50 ձեռնարկություն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում