ԼԼուսինե Մուրադյան

Զինծառայող Ն.Թ.-ին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են. ՔԿ

Զինծառայող Ն.Թ.-ին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են. ՔԿ

Հուլիսի 21-ին ՊՆ N զորամասի զինծառայող Ն.Թ.-ին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 21-ին ՊՆ N զորամասի զինծառայող էր մահացել։ ՊՆ N զորամասի զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ, կատարվում են քննչական և վարութային գործողություններ:

Զինծառայողի մահվան դեպքի վարույթով հանրային քրեական հետապնդում էր հարուցվել կրտսեր սերժանտի և շարքային զինծառայողի նկատմամբ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում