Ռուսաստանը շարունակում է պատերազմը՝ թույլ չտալու, որ Ուկրաինայի տարածքում ՆԱՏՕ-ի զորքեր տեղակայվեն. Պեսկով

Ռուսաստանը շարունակում է պատերազմը՝ թույլ չտալու, որ Ուկրաինայի տարածքում ՆԱՏՕ-ի զորքեր տեղակայվեն. Պեսկով

Կրեմլի խոսնակը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է պատերազմը՝ թույլ չտալու, որ Ուկրաինայի տարածքում ՆԱՏՕ-ի զորքեր տեղակայվեն։ Դմիտրի Պեսկովի խոսքով՝ դա միանգամայն անընդունելի է Մոսկվայի համար։

Նա պնդել է, որ եվրոպական երկրներում նման ծրագրեր են մշակում:

«Այդ թվում ՆԱՏՕ-ում՝ ամենաբարձր մակարդակով ասել են, որ Ուկրաինայի տարածքում օտարերկրյա զորքերի տեղակայման մտադրություն ունեն. այդ ծրագրերը, ենթադրաբար, պատրաստ են։ Ավելին՝ դա կարող է դիտարկվել որպես Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների մի մաս»,- հավելել է Պեսկովը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում