ԷԷմմա Վարդանյան

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Պարագվայ միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Պարագվայ  միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ

Ուրուգվայում ՀՀ դեսպան Մարիամ Գևորգյանը հանդիպում է ունեցել Պարագվայի Սենատորների պալատի արտաքին հարաբերությունների և միջազգային գործերի հանձնաժողովի փոխնախագահ, սենատոր Նատալիսիո Չասեի հետ: Այս մասին հայտնում է դեսպանությունը։

Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ՝ երկուստեք կարևորելով խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:

ՀՀ դեսպանը նաև ներկայացրել է Հարավային Կովկասում զարգացումները:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում