ԼԼիլիթ Ասատրյան

Հայաստանն այլևս հնարավորություն ունի արտահանել ԵՄ ձուկ և ձկնամթերք. Գևորգ Պապոյան

Հայաստանն այլևս հնարավորություն ունի արտահանել ԵՄ ձուկ և ձկնամթերք. Գևորգ Պապոյան

Հայաստանն այլևս հնարավորություն ունի արտահանել Եվրոպական միություն ձուկ և ձկնամթերք։ Այդ մասին ասված է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի Ֆեյսբուքի էջում:

 

«Սա առաջին դեպքն է, երբ Հայաստանը ստանում է նման թույլտվություն, ինչը նոր հնարավորություններ է բացում հայկական ձկնարտադրանքի արտահանման համար։

 
Եվրոպական միության կողմից ստացվել են բոլոր անհրաժեշտ թույլտվությունները, ինչպես նաև ընդունվել են Հայաստանի Հանրապետությունում այս ապրանքների արտահանման հետ կապված բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը, որոնք մանրամասն ներկայացված են»,- գրել է Պապոյանը:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում