ՄՄարի Կոստանյան

Մակրոնը հովանավորում է ահաբեկչությունը. Չավուշօղլու

Մակրոնը հովանավորում է ահաբեկչությունը. Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն պատասխանել է Սիրիայում քրդական ուժերի դեմ Թուրքիայի ռազմական գործողությունների վերաբերյալ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի քննադատական հայտարարությանը:

«Նա արդեն հովանավորում է ահաբեկչական կազմակերպություններին ու մշտապես հյուրընկալում նրանց Ելիսեյան դաշտերում: Եթե նա ասում է, որ իր դաշնակիցն ահաբեկչական կազմակերպությունն է, ապա ավելացնելու ոչինչ իրոք չկա»,- ասել է նա: Թուրք դիվանագետը նշել է, որ Մակրոնը պետք է լինի ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների կողքին, և ոչ թե ելույթ ունենա նրանց դեմ:

Ավելի վաղ Մակրոնը հայտարարել էր, որ Թուրքիան չի կարող ակնկալել ՆԱՏՕ-ի համերաշխությունն ու աջակցությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում