ՄՄարի Կոստանյան

Լրագրող Դաֆնե Գալիցիայի սպանությունն արժեցել է 150 հազար եվրո

Լրագրող Դաֆնե Գալիցիայի սպանությունն արժեցել է 150 հազար եվրո

Մալթացի հետաքննող լրագրող Դաֆնե Կարուանա Գալիցիայի սպանության դիմաց հանցագործները ստացել են 150 հազար եվրո: Սպանության համար մեղադրվողները խոստովանել էին իրենց հանցավոր գործունեության մանրամասները ներման ակնկալիքով: Խոստովանությունները եղել են 2018 թվականին, սակայն չեն հրապարակվել՝  հետաքննությանը չվնասելու նպատակով: Քրեական գործի մանրամասները Reuters գործակալությունը հրապարակել է այսօր: Նախապես ծրագրվել էր Դաֆնեին սպանել հրազենով, սակայն այդ միտքը բարդ է թվացել հանցագործներին, որոնք էլ պայթեցրել են լրագրողի մեքենան:

Հիշեցնենք, որ 2017 թ. հոկտեմբերի 16-ին տեղի ունեցած ոճրագործությունը ցնցել էր ամբողջ աշխարհը և բացահայտել կղզու հանցավորության գաղտնի շերտերը: Հետաքննող լրագրող Դաֆնե Կարուանա Գալիցիան լրագրողական լուրջ հետաքննություն էր իրականացնում ու բարձրաստիճան գործիչների շրջանակում բացահայտում կոռուպցիոն սխեմաներ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում