ՄՄարիամ Մխիթարյան

Ռուսաստանի դեսպանը կկանչվի Ֆրանսիայի ԱԳՆ՝ կիբեռհարձակումների պատճառով

Ռուսաստանի դեսպանը կկանչվի Ֆրանսիայի ԱԳՆ՝ կիբեռհարձակումների պատճառով

Ֆրանսիայի իշխանություններն առաջիկա օրերին Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Մեշկովին կկանչեն երկրի արտաքին գործերի նախարարություն՝ կիբեռհարձակումների պատճառով, երկուշաբթի հայտարարել է արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։

«Մենք առաջիկա օրերին կկանչենք Ֆրանսիայում Ռուսաստանի դեսպանին, ինչպես նաև պատժամիջոցներ կկիրառենք կիբեռարշավի համար պատասխանատու ինը անձի և չորս ընկերության նկատմամբ»,- BFM հեռուստաընկերության եթերում ասել է նախարարը։

Նա նշել է, որ Ֆրանսիան վերջերս կիբեռհարձակումների թիրախ դարձած 10 եվրոպական երկրից մեկն է: Նրա խոսքով՝ հարձակումների են ենթարկվել նաև նախարարություններ ու ընկերություններ։ Նախարարը հավելել է, որ հաքերների նպատակը «սաբոտաժն ու լրտեսությունն է»։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում