ԿԿարմեն Ղուկասյան

Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի 120-րդ լիագումար նիստին

Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի 120-րդ լիագումար նիստին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 6-10-ը Ստրասբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեի (ԽԿԿ/CPT) 120-րդ լիագումար նիստին՝ որպես Կոմիտեի՝ Հայաստանը ներկայացնող անդամ։ Այդ մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից:

 

Նիստի ընթացքում Կոմիտեն քննարկել և ընդունել է մի շարք երկրներ իրականացված այցերի վերաբերյալ զեկույցներ։ Կոմիտեն նաև ընդունել է ազատազրկված կանանց և ներգաղթային կալանքի վերաբերյալ նոր չափանիշներ։
 
Այս չափանիշներով ԽԿԿ-ն լրացուցիչ հստակեցնում է այն պահանջները, որոնք պետք է կիրառվեն ազատությունից զրկված անձանց այս երկու խմբերի նկատմամբ՝ ազգային իշխանություններին տրամադրելով լրացուցիչ ուղեցույցներ նրանց իրավունքների պաշտպանության չափանիշների առնչությամբ։
 
Հիշեցնենք, որ Անահիտ Մանասյանը Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (ԽԿԿ, CPT) Հայաստանը ներկայացնող անդամ է ընտրվել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի կողմից 2023 թվականի նոյեմբերի 29-ին:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում