ՌՌոզա Խաչատրյան

Մաքսատուրքից ազատման արտոնություն՝ մի քանի ընկերության

Մաքսատուրքից ազատման արտոնություն՝ մի քանի ընկերության

Կառավարությունը մաքսատուրքից ազատման արտոնություն տվեց «ՍՈՎԹ ՊԱՊԻՐՈՒՍ» ընկերությանը, որը նախատեսում է 50 մլն դրամի ներդրում իրականացնել փաթեթավորող սարքավորումների ձեռքբերման համար: Ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են անձեռոցիկների, թղթյա սրբիչների, բժշկական սավանների արտադրության համար: Ընկերությունն արդեն իսկ իրականացրել է 135 մլն դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 21 աշխատատեղ, իսկ ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել ևս 10-ը՝ 100.000 դրամ միջին աշխատավարձով։

Կառավարությունը ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրեց նաև «ՀԱԿՈԲՅԱՆ ՌՈՒՍՏԱՄ» անհատ ձեռնարկատիրոջը: Ներմուծվող ապրանքները օգտագործվելու են տրիկոտաժի արտադրության համար: Արդեն իրականացվել է 21 մլն դրամի ներդրում: Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 70 մլն դրամի ներդրում` արտադրամասի շինարարական աշխատանքների իրականացման համար: Ներկայումս առկա է 4 աշխատատեղ, որին ներդրումային ծրագրի ընթացքում կավելանա ևս 10-ը՝ 120 000 դրամ միջին աշխատավարձով։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում