ԳԳոհար Սիմոնյան

Հայաստանում բացվել է Իրանի և ԵԱՏՄ-ի բիզնես գրասենյակը

Հայաստանում բացվել է Իրանի և ԵԱՏՄ-ի բիզնես գրասենյակը

ՀՀ Առևտրի պալատի ղեկավար Մարտին Սարգսյանն այսօր հայտարարել է, որ Հայաստանում բացվել է Իրանի և ԵԱՏՄ-ի բիզնես գրասենյակը:

Իրանի Առևտրի պալատի անդամների հետ հանդիպման ժամանակ Մարտին Սարգսյանն ընդգծել է հայկական ընկերությունների հետաքրքրությունը, որ առկա է իրանցիների հետ առևտրական փոխգործակցության զարգացնելու տեսանկյունից և հավելել է, որ Երևանը պատրաստ է Իրան-Եվրասիա առևտրային կենտրոնի բացման նպատակով 1 միլիոն դոլար ներդնել:

«Իրանական ընկերությունները կարող են իրենց հոսքագծերի մի մասը տեղակայել  Հայաստանում և իրենց արտադրանքն առանց մաքսատուրքի արտահանել Եվրասիական շուկա»,- հայտարարել է Սարգսյանը՝ կարևորելով երկու ժողովուրդների բարեկամությունը և այն փաստը, որ պատերազմի ժամանակ  հենց Իրա՛նը օգնության հասավ Հայաստանին՝ հանելով մեզ տնտեսական պաշարումից:

ՀՀ Առևտրի պալատի ղեկավարը հայտարարել է, որ Հայաստանը երբեք այդ օգնությունը չի մոռանա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում