ԳԳոհար Սիմոնյան

Եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված հասարակական խորհրդի հերթական նիստը

Եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված հասարակական խորհրդի հերթական նիստը

ՀՀ Ֆինանսների նախարարությունում նոյեմբերի 26-ին տեղի է ունեցել Եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված հասարակական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են ֆինանսների նախարարության, այլ գերատեսչությունների և խորհրդի կազմում ընդգրկված միջազգային հայտնի խորհրդատվական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Նիստի ընթացքում Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը ներկայացրել է «Հայաստանի Հանրապետությունում հարկային բարեփոխումների իրականացման ռազմավարության» նախագիծը և գույքային հարկերի համակարգի բարեփոխումների ուղղությունները: Փոխնախարարի խոսքով՝ ռազմավարության նախագիծը նախանշում է ոլորտի փոփոխությունների հիմնական ուղղությունները: «Նման փաստաթղթերը կարևոր են այն առումով, որ քիչ, թե շատ կանխատեսելի գործողություններ են նախանշում»,- ասել է փոխնախարարը:

Հարկային բարեփոխումների ոլորտի վերաբերյալ ռազմավարական փաստաթղթում նախանշվում է 7 հիմնական ուղղություն:

«Հայաստանի Հանրապետությունում հարկային բարեփոխումների իրականացման ռազմավարության» նախագիծը, Արման Պողոսյանի խոսքով, պետք է կառավարության հաստատման ներկայացվի մինչև տարեվերջ:

Նիստի ընթացքում քննարկվել են նաև «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպության կողմից առաջարկված՝ hարկային օրենսդրության փոփոխությունները հնարավորինս համակարգված իրականացնելու հետ կապված և Եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված խորհրդի նիստերի անցկացման հետ կապված կազմակերպչական հարցեր: 
«Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախագահ Փայլակ Թադևոսյանը առաջարկել է հաջորդ նիստի ընթացքում քննարկել Առողջապահության նախարարության կողմից շրջանառության մեջ դրված «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը»: Եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված խորհրդի նիստերի շրջանակում քննարկում կազմակերպելու առաջարկն ընդունվել է: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում