ԴԴիանա Գասպարյան

Ամիրյան փողոցը վերանվանվել է Պապ թագավորի փողոց, գործարարներին հորդորում են թարմացնել հասցեները

Ամիրյան փողոցը վերանվանվել է Պապ թագավորի փողոց, գործարարներին հորդորում են թարմացնել հասցեները

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը տնտեսվարողներին տեղեկացնում է, որ Երևան քաղաքի Ամիրյան փողոցը վերանվանվել է Պապ թագավորի փողոց։ Տեսչական մարմինը կոչ է անում անհրաժեշտ փոփոխություններ կատարել գովազդային ցուցանակներում, հայտարարություններում, թռուցիկներում և ծառայությունների վերաբերյալ տարածվող այլ տեղեկատվությունում՝ հասցեի նոր անվանմանը համապատասխան։

«Հարգելի՛ գործարարներ, տեղեկացնում ենք, որ Երևան քաղաքի Ամիրյան փողոցը վերանվանվել է Պապ թագավորի փողոց։ Խնդրում ենք ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ ձեր կողմից օգտագործվող գովազդային ցուցանակներում, հայտարարություններում (այդ թվում՝ համացանցով տարածվող), թռուցիկներում (ֆլայերներում) և ձեր կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ տարածվող այլ տեղեկատվությունում հասցեի անվանման համապատասխան փոփոխություններ կատարելու ուղղությամբ։ Շնորհակալություն համագործակցության համար»,- ասված է ՇՎՏՄ-ի տարածած հայտարարության մեջ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում