ԳԳոհար Սարգսյան

Վրաստանի ՆԳ նախարարը ծանոթացել է ՆԳՆ Օպերատիվ կենտրոնի և Պարեկային ծառայության վարչակազմի շենքային պայմաններին

Վրաստանի ՆԳ նախարարը ծանոթացել է ՆԳՆ Օպերատիվ կենտրոնի և Պարեկային ծառայության վարչակազմի շենքային պայմաններին

Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլին ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի ուղեկցությամբ,այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոնի և Պարեկային ծառայության վարչական համալիր։

Այցի շրջանակում Սուլխան Թամազաշվիլին շրջել է համալիրի տարածքում, ծանոթացել Օպերատիվ կառավարման կենտրոնի, Պարեկային ծառայության վարչակազմի շենքային պայմաններին, ինչպես նաև ենթակա ստորաբաժանումների գործունեությանը։

Օպերատիվ կառավարման կենտրոնում Վրաստանի ներքին գործերի նախարարին ներկայացվել է եվրոպական ստանդարտներով գործարկված 112 զանգերի կառավարման կենտրոնը, որը մեկ միասնական հարթակում է միավորել Փրկարար ծառայության և Ոստիկանության զանգերի սպասարկումը։

Վրաստանի ՆԳ նախարարության պատվիրակությանը ներկայացվել են նաև քաղաքացիների ընդունելության, վարչական վարույթների իրականացման և բողոքների քննության բաժինների աշխատանքային գործառույթները։

Սուլխան Թամազաշվիլին եղել է համալիրի զինանոցում, հրաձգարանում և մարզասրահում, որտեղ ծանոթացել է պարեկային ծառայողների ֆիզիկական և մարտական պատրաստվածության համար ստեղծված պայմաններին։ Նրան ներկայացվել են նաև Երևանի գնդի ծառայողական էլեկտրամոբիլների տեխնիկական հագեցվածությունն ու հնարավորությունները։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում