ԱԱսպրամ Սարատիկյան

ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներկայացուցիչները մասնակցել են Ս․Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումին

ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներկայացուցիչները մասնակցել են Ս․Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումին

Գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանը և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության իրավաբանական բաժնի պետի պարտականությունները կատարող Օլգա Բունիաթյանը հունիսի 24-26-ը Սանկտ Պետերբուրգում մասնակցել են միջազգային իրավաբանական ֆորումին։

Սիրո Ամիրխանյանն աշխատանքային հանդիպում է ունեցել նաև Ռուսաստանի Դաշնության դատական պրիստավների դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Արիստովի հետ, քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտային հարցեր։

Ֆորումի շրջանակում գլխավոր հարկադիր կատարողը հանդես է եկել զեկույցով՝ ներկայացնելով Հայաստանում հարկադիր կատարման ոլորտի օրենսդրական նորամուծությունները և կատարողական վարույթի թվայնացումը, մասնավորպես՝ միասնական տեղեկատվական համակարգը, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունը և «Անձնական գրասենյակ» հարթակը։

Ներկայացվել են նաև այս տարվա հունվարի 1-ից կրիպտոակտիվների շուկայի իրավական կարգավորումները, որոնց արդյունքում լիցենզավորված կազմակերպությունների հետ համագործակցելով՝ կրիպտոակտիվների վրա կարող են արգելանքներ կիրառվել դրանք իրացնելու համար։ Միաժամանակ գործընկերներին ներկայացվել են պարտապանի՝ ինտերնետային շահումով խաղերի, վիճակախաղերի և տոտալիզատորների հաշիվներում առկա դրամական միջոցների վրա բռնագանձում տարածելու օրենսդրական նոր կարգավորումները, գույքի իրացման գործընթացը, որն, ի տարբերություն մի շարք երկրների, իրականացվում է էլեկտրոնային աճուրդի միջոցով՝ ապահովելով առավելագույն թափանցիկություն։

Եզրափակելով ելույթը՝ Սիրո Ամիրխանյանը շեշտել է, որ էլեկտրոնային գործիքների ներդրումը կատարողական վարույթը վերածել է արդարադատության արդյունավետ գործիքի, և Հայաստանը պատրաստ է փորձի փոխանակման միջազգային գործընկերների հետ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում