ԳԳոհար Սիմոնյան

Մենք պետք է սովորենք լսել միմյանց. Վրաց ուղղափառ եկեղեցու հովվապետ

Մենք պետք է սովորենք լսել միմյանց. Վրաց ուղղափառ եկեղեցու հովվապետ

Նոյեմբերի 26-ին Վրաց ուղղափառ եկեղեցու հովվապետ, կաթողիկոս-պատրիարք Իլյա երկրորդը հանդիպել է իր երկրում գործող դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ:

«Ցավոք, կառավարության և ընդդիմության միջև փոխըմբռնում չկա: Առաջին հերթին մենք պետք է սովորենք լսել միմյանց: Դրանով և փոխըմբռնմա՛մբ կհասնենք այն ամենին, ինչ անհրաժեշտ է մեր երկրին»,- հայտարարել է Վրաց ուղղափառ եկեղեցու հովվապետ, կաթողիկոս-պատրիարք Իլյա երկրորդը:

Միևնույն ժամանակ, նա նշել է, որ ներկայում բարդ ժամանակաշրջան է Վրաստանի համար:

«Մենք ապրում ենք բարդ ժամանակաշրջանում, երբ բազմաթիվ խնդիրներ կան պետությունների ներսում ու նրանց փոխհարաբերություններում: Ինչպես գիտեք, Վրաստանը շատ խնդիրներ ունի, և առաջնայինը մեր խախտված տարածքային ամբողջականությունն է: Աբխազիան և Ցխինվալի երկրամասը դեռևս մեր վերահսկողության տակ չեն: Ես 11 տարի Աբխազիայի Միտրոպոլիտն էի, և 42 տարի առաջ հենց Աբխազիայից ընտրվեցի Պատրիարք», - ասել է Իլյա Երկրորդը:

Հանդիպմանը քննարկվել է նաև Վրաստանում տիրող իրավիճակը և դեսպանությունների դերը՝ հաղորդում է Gruzia.online-ը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում