ԴԴիանա Գասպարյան

ՀՀ-ի ու Բոսնիա և Հերցեգովինայի ԱԳ փոխնախարարները անդրադարձել են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներին

ՀՀ-ի ու Բոսնիա և Հերցեգովինայի ԱԳ փոխնախարարները անդրադարձել են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներին

Հունիսի 26-ին Դուբրովնիկի ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հանդիպում է ունեցել Բոսնիա և Հերցեգովինայի ԱԳ նախարարի տեղակալ Յոսիպ Բրկիչի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման և խորացման հեռանկարներին ու մեխանիզմներին, այդ թվում՝ քաղաքական խորհրդակցությունների անցկացմանը, ԵՄ-ի հետ փոխգործակցության օրակարգին:

Մնացական Սաֆարյանը և Յոսիպ Բրկիչը տեղեկատվություն են փոխանակել Հարավային Կովկասում և Արևմտյան Բալկաններում տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում