ԳԳոհար Սիմոնյան

ԱՄՆ-ն անվստահելի գործընկեր է. Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Պետեր Ալթմայեր

ԱՄՆ-ն անվստահելի գործընկեր է. Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Պետեր Ալթմայեր

Միացյալ Նահանգները լուրջ ջանքեր են գործադրում, որպեսզի արգելեն Չինաստանի հինգերորդ սերնդի հեռահաղորդակցական ցանցի մուտքը Գերմանիա, փորձում են խափանել Huawei ընկերության հետ Բեռլինի համագործակցությունը և էլի բազմաթիվ նման ձեռնարկներ են մտմտում: Այս մասին տեղեկացնում է Չինաստանի պետական լրատվական գործակալությունը: 

«Մենք ապրում ենք ազատ աշխարհում, և ես չեմ կարող ԱՄՆ-ի նման երկրներին, որոնք չեն հարգում օրենքը, համեմատել այն երկրների հետ, որտեղ ժողովրդավարություն կա և օրենքի նկատմամբ հարգանք»,- այդ առիթով, գերմանական մամուլի փոխանցմամբ,  հայտարարել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Պետեր Ալթմայերը:

Անդրադառնալով ԱՄՆ անվտանգության մարմինների կողմից Գերմանիայի պաշտոնյաների, հատկապես՝ կանցլեր Անգելա Մերկելի հեռախոսազրույցները գաղտնալսելու փաստին, Ալթմայերը հավելել է. «ԱՄՆ կառավարությունը հուսալի և վստահելի գործընկեր չէ»:

Հիշեցնենք, որ Սպիտակ տունը վերջին տարիներին մշտապես քննադատել է Գերմանիային ամենատարբեր առիթներով, իսկ եվրոպական անվտանգության ապահովման առումով էլ Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ եթե Գերմանիան չստանձնի ՆԱՏՕ-ի եվրոպական ծախսերի մեծ մասի պատասխանատվությունը, ԱՄՆ-ն իր զորքերը դուրս կբերի այդ երկրից:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում