ԳԳոհար Սիմոնյան

Սարո Բենգլիյանը հրաժարվել է Պոլսո Նախաձեռնարկ մարմնի մամուլի խոսնակը լինել

Սարո Բենգլիյանը հրաժարվել է Պոլսո Նախաձեռնարկ մարմնի մամուլի խոսնակը լինել

Կ.Պոլսո Հայոց Պատրիարքի ընտրության կազմակերպմամբ զբաղվող Նախաձեռնարկ մարմնի մամուլի խոսնակի պաշտոնից հրաժարական ներկայացրած Սարո Բենգլիյանը հայտարարություն է տարածել: Այս մասին հայտնում է Ստամբուլի «Ակոս» շաբաթաթերթը: 

Սարո Բենգլիյանի հայտարարության մեջ նշվել է, թե ինքը ցավով է նկատել, որ հայոց պատրիարքի ընտրության գործընթացն իր համար ընդունելի արհեստավարժ, իրավական և անձնական սկզբունքներին համահունչ չի ընթանում։

«Այդ ժամանակ հասկացա, որ իմ մասնագիտական և իրավական տեսակետները գործընթացին որևէ օգուտ չեն կարող տալ, որի համար էլ հրաժարական եմ ներկայացրել Նախաձեռնարկ մարմնի խոսնակի պաշտոնից»,– պարզաբանել է Սարո Բենգլիյանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում